TotalFootball.am


11.01.21 17:41

Լապորտան բացատրել է՝ ինչու են Մեսսիին պահելու իր շանսերն ավելի մեծ


«Բարսելոնայի» նախկին նախագահ, իսկ այժմ՝ ակումբի նախագահի թեկնածու Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե ինչու ինքն ավելի մեծ շանսեր ունի ակումբում պահպանելու Լիոնել Մեսսիին, քան մյուս թեկնածուները:

«Քանի որ ես ասում եմ ճիշտը: Թեկնածուների թվում ես ամենամեծ փորձն ու վճռականությունն ունեմ: Բացի դրանից, Մեսսին ինձ ավելի շատ է վստահում: Լեոն ասում է, որ ամենը, ինչ ես նրան խոստացել եմ, կատարվել է, և նրա խոսքերն ինձ հպարտություն են պատճառում: Այդ ամենն ինձ առավելություն է տալիս, և, եթե ես դառնամ նախագահ, անպայման կնայեմ, թե ինչ կարելի է առաջարկել նրան՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական ու մարզական հնարավորությունները», - Լապորտայի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Հիշեցնենք, որ անցած ամռանը Մեսսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության չեկան: Հունվարի 1-ից սկսած 33-ամյա արգենտինացին իրավունք ունի բանակցություններ վարելու այլ ակումբների հետ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13