«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը պատմել է, որ հարձակման գծի համար ակումբի՝ նոր ֆուտբոլիստներ փնտրելը իրեն բոլորովին չի մտահոգում:
«Ինձ դուր է գալիս, որ նոր խաղացողների են փնտրում: Այդպես պետք է լինի ակումբում, որը ձգտում է լավագույնը լինել աշխարհում: Պետք է ներքին մրցակցություն լինի: Չի կարելի ամեն ինչ վստահել ֆուտբոլիստների փոքր խմբին: Միայն այդպես կարելի է առավելագույն ներդրում ստանալ թիմից ամեն խաղում: Ինձ դա չի անհանգստացնում, դա ինձ մոտիվացնում է:
Ես չեմ պատրաստվում լքել «Բարսելոնան» այս ձմռանը: Եվ մրցաշրջանի վերջում՝ նույնպես: Հաջորդ տարի ես կշարունակեմ ելույթ ունենալ այստեղ ու պայքարել իմ նպատակների համար: Այս մրցաշրջանում մենք շանս ունենք շատ տիտղոսներ հաղթելու: Ես ոչ մի բանի մասին չեմ մտածում, բացի այդ տիտղոսները նվաճելուց: Ահա թե ինչու եմ ամեն առավոտ արթնանում ու շատ աշխատում», - Բրեյթուեյթի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: