Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել են կորոնավիրուսի թեստերի հերթական փուլի արդյունքները:
Ստուգումների նոր ալիքը եղել է հունվարի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Այս անգամ թեստ է հանձնել 2593 մարդ, որոնց թվում են ֆուտբոլիստներ ու ակումբների աշխատակիցներ: Թեստերից 36-ի պատասխանը դրական է եղել: Վարակվածներն ուղարկվել են 10-օրյա կարանտինի:
Հիշեցնենք՝ նախորդ ստուգման արդյունքում 40 դեպք էր հայտնաբերվել: