TotalFootball.am


19.01.21 05:07

Անգլիական գրանդը ցանկանում է թարմացնել սեփական տրանսֆերային ռեկորդը՝ գնելով Հոլանդին


«Չելսին» հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով: Լոնդոնյան ակումբը մտադիր է ձեռք բերել նորվեգացի հարձակվողին հաջորդ ամռանը: 

Այս մասին հայտնում է The Athletic-ը: Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի պայմանագրում 75 մլն եվրոյի հրաժարագնի կետ կա, որը ակտիվ կլինի միայն 2021-22 թթ. մրցաշրջանի ավարտից հետո: 

«Չելսիում» կարծում են, որ մինչև հաջորդ ամատ Դորտմունդի «Բորուսիան»՝ կփորձի ավելի մեծ գումար պահանջել Հոլանդի համար: 

«Չելսին» պատրաստ է ձեռք բերել 20-ամյա հարձակվողին, անգամ, եթե կարիք լինի թարմացնել սեփական տրանսֆերային ռեկորդը: 

Հիշեցնենք, որ ներկայումս «Չելսիի» ամենախոշոր տրանսֆերը դարպասապահ Կեպա Արիսաբալագան է, որի համար լոնդոնյան ակումբը 2018 թվականի ամռանը 80 մլն եվրո վճարեց Բիլբաոյի «Ատլետիկին»: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0