Հարձակվող Մարիո Մանջուկիչը մեկնաբանել է «Միլանի» հետ պայմանագրի ստորագրումը: Հիշեցնենք՝ ակումբն ու հարձակվողը համաձայնության են եկել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ նախատեսված պայմանագրի շուրջ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Մարիոն հանդես է գալու 9 համարով:
«Ես շնորհակալ եմ «Միլանին» այս մեծագույն թիմին միանալու հնարավորության համար: Ինձ համար մեծ պատիվ կլինի «Միլանի» մարզաշապիկը կրելն ու այս ակումբի համար խաղալը: Ես կարող եմ միայն խոստանալ, որ կներդնեմ առավելագույն ուժերս ու կձգտեմ օգնել թիմին ինչով կարող եմ», - գրել է Մանջուկիչը «Թվիթերի» իր էջում: