Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս կխաղա «Հերտայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
Արդեն հայտնի է հյուրերի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղը կսկսի պահեստայինների կազմում:
«Հոֆենհայմ» - Բաումանն, Դաբբուր, Բաումգարտներ, Ադամս, Ռուդի, Սամասեկու, Գաչինովիչ, Վոգտ, Կրամարիչ, Ջոն, Պոշ:
Այս խաղից առաջ «Հոֆենհայմը» 16 միավորով 14-րդ հորիզոնականում է: