Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ռոման» սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց «Սպեցիային» և դուրս մնաց մրցաշարից:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2: Հյուրերից աչքի ընկան Սապոնարան և Գալաբինովը: Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձան Լորենցո Պելեգրինին և Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց հիմնական ժամանակի վերջնամասում:
Լրացուցիչ ժամանակում՝ 92-րդ րոպեին «Ռոմայի կազմում խաղադաշտից հեռացվեցին Մանչինին և Պաու Լոպեսը:
107-րդ րոպեին «Սպեցիային» առաջ մղեց Դանիելե Վերդեն, իսկ 119-րդ րոպեին Սապոնարան հաշիվը դարձրեց 2:4: