«Ռոման» փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, հռոմեական ակումբում Ֆոնսեկային փոխարինելու հիմնական թեկնածուն Մասիմիլիանո Ալեգրին է: Վերջինիս թեկնածության հետ համաձայն չէ ակումբի նոր սպորտային տնօրեն Տյագո Պինտոն:
Նշվում է նաև Մաուրիցիո Սարրիի տարբերակը: «Նապոլիի» և «Յուվենտուսի» նախկին մարզիչը դեմ չէ գլխավորել «Ռոման», սակայն մրցաշրջանի ավարտից հետո:
Եվ քննարկում է նաև Լուչանո Սպալետիի վերադարձը «Ռոմա»: