«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ՝ նախատեսված մինչև 2025 թվականը: Այս մասին հաղորդում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր էջում:
Արգենտինացու նոր աշխատավարձը կարող է կազմել 5 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները: Կողմերը համաձայնեցրել են աշխատավարձի հարցը, սակայն վերջին խոսքի իրավունքը Suning ընկերությանն է, որը ղեկավարում է «Ինտերը»:
Մարտինեսն «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականին արգենտինական «Ռասինգից»: Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: