Լոնդոնում կայացավ ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը: Հյուրերը հաղթեցին 2-1 հաշվով:
Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին 5-րդ րոպեին: 21-րդ րոպեին ՄՅՈՒ-ի կազմում Էդինսոն Կավանին հավասարեցրեց հաշիվը: Իսկ հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց Պոլ Պոգբան:
Այս հաղթանակից հետո ՄՅՈՒ-ն հավաքեց 40 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: