47-ամյա հայ մասնագետ Վարդան Մինասյանը ղազախական «Տարազի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում է: Այս մասին հայտնում է KazFootball.kz-ն:
Անվանի նախկին ֆուտբոլիստն իր մարզչական կարիերան սկսել է 2004 թվականին՝ Հայաստանի երիտասարդական հավաքականում: Աշխատել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում» և Հայաստանի ազգային հավաքականում:
Արտասահմանյան միակ փորձը Մինասյանի համար եղել է «Տոբոլը» գլխավորելը: Ղազախական թիմի ղեկը նա ստանձնել է 2014 թվականի ապրիլին և մրցաշրջանի արդյունքում թիմը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
2015 թվականին 7 տուրից հետո Մինասյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
«Տարազի» ներկայիս սպորտային տնօրեն Նուրտաս Կուրգուլինն այդ ընթացքում հանդես է եկել «Տոբոլում» և լավ ծանոթ է հայ մասնագետի հնարավորություններին:
«Տարազի» գլխավոր մարզչի մեկ այլ թեկնածուն սերբ 44-ամյա Միլոշ Կրուշչիչն է: