«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն օգնեց թիմին՝ նվաճել Իտալիայի Սուպերգավաթը: Նախօրեին թուրինցիները հաղթեցին «Նապոլիին» 2-0 հաշվով, պորտուգալացին խփեց գոլերից մեկը:
Ռոնալդուի համար սա 33-րդ տիտղոսն էր կարիերայում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսին: Նրանք կիսում են 9-րդ հորիզոնականը: Մեսսին 4-րդն է:
Թոփ-10-ն ունի այս տեսքը.
1. Դանի Ալվեշ - 42 տիտղոս,
2-3. Անդրես Ինյեստա, Մաքսվելլ - 37,
4-5. Լիոնել Մեսսի, Ռայան Գիգզ - 36,
6. Քեննի Դալգլիշ - 35,
7-8. Ժերար Պիկե, Վիտոր Բաիյա - 34,
9-10. Կրիշտիանու Ռոնալդու, Չավի էրնանդես - 33: