«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում է ESPN Argentina-ն, Զիդանին «Ռեալում» կարող է փոխարինել Մարսելո Գալյարդոն, որը ներկայումս գլխավորում է «Ռիվեր Փլեյթը»:
Նշվում է, որ Գալյարդոյի թեկնածությանը կողմ է անձամբ Ֆլորենտինո Պերեսը:
Գալյարդոյի գլխավորությամբ «Ռիվեր Փլեյթը» երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը և երեք անգամ դարձել Արգենտինայի գավաթակիր: