Լերոյ Սանեն, որն ամռանը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Բավարիա», խոսել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ ունեցած հարաբերությունների մասին:
Գերմանացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» խաղալու ընթացքում Գվարդիոլայի հետ նույն շենքում էր ապրում:
«Մենք հիանալի հարաբերությունների մեջ էինք: Շենքում ես Պեպի ընտանիքին ավելի շատ էի տեսնում, քան իրեն ամձամբ:
Նա չէր կանգնում պատուհանի մոտ երեկոյան ժամերի և սպասում մեզ: Հետաքրքիր էր կոլեգաների հետ ապրելը: Դա լավ թաղամաս էր:
Գվարդիոլան ինձ բոլորովին այլ մակարդակի վրա է հասցրել: Նա հիմնականում դետալների վրա էր ուշադրություն դարձնում՝ ո՞ր ոտքով հարվածել գնդակին, ո՞ր պարագայում ինչպես գործել և այլն:
Այլ մարզիչներ նույնպես խոսում են այդ մասին, բայց նա դա անում էր ամեն օր: Այնքան մինչև մի օր ես լսեցի, որ ականջումս փոքրիկ Գվարդիոլան հուշում է ինձ, թե ինչ անել»,- Սանեի խոսքն է մեջբերել Goal-ը: