Ինչպես հայտնի է դարձել Sport Express-ին, Վալերի Հովհաննիսյանը հեռացել է «Տամբովից»:
Հունվարի 16-ին «Տամբովի» պաշտոնական կայքում հայտարարություն էր հրապարակել, որ Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է ակումբի նախագահ: Ավելի ուշ հայտարարությունը հեռացվել էր կայքից:
«Տամբովը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը: