«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մոտ ժամանակներս աճուկի վիրահատության կենթարկվի, ինչի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ: Այս մասին հայտնել է «աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
«Ջեյմին կբացակայի մի քանի շաբաթ: Հիմա մենք ունենք ազատ շրջան, որը նրան թույլ է տալիս թեթև վիրահատության ենթարկվել: Դրանից հետո նա կվերադառնա: Երկար վերականգնում չի պահանջվի, բայց աճուկի վիրահատությունը պետք է արվի, չարժե հետաձգել այն», - Ռոջերսի խոսքերն է մեջբերել «Լեսթերի» մամուլի ծառայությունը: