Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Սպեցիային»: Խաղը կկայանա վաղը՝ հունվարի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին:
Պաուլո Ֆոնսեկան արդեն ընտրել է այն կազմը, որը կպատրաստվի խաղին: Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բացակայում է հայտացուցակից: