Մադրիդի «Ռեալը» մի շարք կադրային կորուստներ ունի Պրիմերայի 20-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղին ընդառաջ: Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:
Այսպես, առաջիկա խաղում «Ռեալին» չեն օգնի ավագ Սերխիո Ռամոսը, Դանի Կարվախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Նաչո Ֆերնանդեսը, Մարտին Էդեգորը և Ռոդրիգոն: «Ալավեսն» ունի ընդամենը 1 կադրային կորուստ՝ պաշտպան Ռոդրիո Էլին:
Բացի դրանից, ամենայն հավանականությամբ, հանդիպումը բաց կթողնի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որը վարակվել է կորոնավիրուսով:
«Ալավեսի» ու «Ռեալի» միջև խաղը կկայանա հունվարի 23-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին: