«Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորին կարիերան կշարունակի «Միլանում»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: «Ռոսսոներիների» հետ վարձավճարային պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը:
Հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով տալ՝ հետագայում 30 միլիոն եվրոյով վաճառելու իրավունքով: Այդ գումարը չափազանց մեծ էր իտալական ակումբի համար, բայց բանակցությունները շարունակվում էին:
Ընթացիկ մրցաշրջանում Տոմորին ընդամենը մի խաղ է անցկացրել անգլիական Պրեմիեր լիգայում: Անգլիացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: