ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է պայմանագրի հետ կապված իրավիճակը:
«Հիմա ես մտածում եմ այդ մասին, և մենք բանակցություններ ենք վարում ակումբի հետ: Եթե ես երկարաձգեմ պայմանագիրը, դա կնշանակի, որ ես այստեղ եմ մնում երկար ժամանակով: Ինձ համար այստեղ լավ է: Շուտով որոշում կկայացնեմ», - Մբապեի խոսքերն է մեջբերել Get French Football News-ը:
Մբապեն ՊՍԺ-ում է 2017 թվականից, իսկ մինչ այդ հանդես էր գալիս «Մոնակոյում»: Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Լիգա 1-ի 16 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: