«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ապագան թիմում հարցականի տակ է: Այս մասին հայտնում է SportItalia-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլան:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ջեկոյի հավանական հեռանալու պատճառը թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ ունեցած կոնֆլիկտ է:
Հիշեցնենք, որ խաղացողի և մարզչի միջև կոնֆլիկտ առաջացել էր այն բանից հետո, երբ Ջեկոն դժգոհ էր մնացել, որ «Սպեցիայի» հետ գավաթային խաղում 6-րդ փոխարինման մեղքը բարդել էին թիմի մենեջեր Ջանլուկա Գոմբերի վրա: Արդյունքում՝ Գոմբերին հեռացրել էին աշխատանքից:
Ջեկոյին ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Յուվենտուսն» է: