Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին» և դուրս մնաց հետագա պայքարից:
Հանդիպման միակ գոլը 24-րդ րոպեին սեփական դարպասն ուղարկեց «զինագործների» բրազիլացի պաշտպան Գաբրիելը:
«Սաութհեմփթոնը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ: