«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն հեռացվել է առաջին թիմի կազմից գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի որոշմամբ: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Ջեկոյին զրկել են նաև ավագի թևկապից:
Ըստ աղբյուրի՝ բոսնիացին դժգոհ է եղել, որ «Սպեցիայի» հետ գավաթային խաղում տեղի ունեցած 6 փոխարինման համար ակումբը հեռացրել է թիմի մենեջերին:
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են «Վեսթ Հեմին»: Նրա գործակալը նոր ակումբ է փնտրում: