«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրաժարավել է մանրամասներ հայտնել Էդին Ջեկոյի ապագայի վերաբերյալ:
Պորտուգալացի մասնագետին հարցեր են ուղղել «Սպեցիայի» հետ խաղից հետո կայացած ասուլիս ժամանակ:
«Խոսել եմ այդ մասին երեկ: Այլևս ոչինչ չունեմ ասելու: Հասկանում եմ ձեր հետաքրքրվածության պատճառը, բայց ոչինչ չեմ ուզում խոսել:
Կարևոր է այն, ինչ մենք արեցինք այսօր»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ռոման» 4:3 հաշվով հաղթանակ տոնեց «Սպեցիայի» նկատմամբ: Այս խաղին չէին մասնակցում Հենրիխ Մխիթարյանն ու Էդին Ջեկոն: