«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Ա Սերիայի 19-րդ տուրում «Սպեցիայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում «գայլերը» կարողացան հաղթանակ կորզել (4:3):
«Էմոցիոնալ պահ էր: Անարդար կլիներ, եթե չհաղթեինք այս խաղում, քանի որ լիովին արժանի էինք հաղթանակի:
Այս խաղում մենք ապացուցեցինք, որ միասնական ենք»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: