«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատասխանել է «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի ելույթների մասին հարցին: Ուրուգվայցին սեպտեմբերին լքեց «Բարսելոնան»:
«Ինձ դուր չի գալիս այդ հարցերին պատասխանելը: Նա գերազանց խաղացող է, բայց դա որոշում է (նկատի ունի ֆուտբոլիստի հեռանալը՝ խմբ.), որը մենք կայացրել ենք: Եթե դուք ինձ ամեն անգամ ինձ հարցնում եք, երբ նա գոլ է խփում...», - ասել է Կումանը «Էլչեի» հետ խաղի նախախաղային ասուլիսին: