«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Լա Լիգայի 20-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ տոնած 4:1 հաշվով հաղթանակի մասին:
«Շատ լավ խաղ էր, որը կարևոր էր վստահություն ձեռք բերելու համար: Պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես անում էինք նախկինում:
Ամեն օր աշխատում են պահերն իրացնելու, դաշտի կենտրոնում խաղը վերահսկելու և փոխանցումների որակը բարձրացնելու վրա:
Այսօր գոլերը եկան: Այս ակումբում միշտ պատասխանատվությունը մեծ է: Միշտ ցանկանում եմ օգնել թիմակիցներիս:
Ինչ վերաբերում է չեմպիոնությանը, ապա առջևում շատ խաղեր կան, բայց մենք պետք է կենտրոնանանք միայն մեր խաղի վրա»,- Բենզեմայի խոսքն է մեջբերել Marca-ն: