Corriere della Sera-ն հայտնում է, որ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններն առաջարկվել են երեք ակումբի՝ ՊՍԺ-ին, «Յուվենտուսին» և «Ինտերին»:
Այնուամենայնիվ, դեռևս ոչ մի ակումբ դրական պատասխան չի տվել, քանի որ նշված ակումբները չեն ցանկանում բավարարել 34-ամյա ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:
Օրերս ֆուտբոլիստի գործակալ Ալեսանդրո Լիչիին հանդիպել է «Ռոմայի» ղեկավարությանը և սկսել է նոր ակումբ փնտրել իր հաճախորդի համար: