«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն ցանկանում է մնալ թիմում: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Վերջերս ֆուտբոլիստի և թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի միջև կոնֆլիկտ է առաջացել, սակայն բոսնիացին նախկինի նման իրեն թիմի մի մասնիկն է համարում և ցանկանում է մնալ «Ռոմայում»:
Ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառքի է հանել և անգամ դիտարկվում է այլ ֆուտբոլիստի՝ մասնավորապես «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ փոխանակման տարբերակը: