«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հերթական խաղում գոլ բաց չթողեց: Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» 4:0 հաշվով հաղթեց «Շալկե 04»-ին:
Այս խաղը դարձավ 197-րդը գերմանացի դարպասապահի համար, երբ նա անառիկ է պահում սեփական դարպասը Բունդեսլիգայում:
Այս ցուցանիշով Նոյերը գերազանցեց լեգենդար Օլիվեր Կանի ռեկորդը, որը Բունդեսլիգայում 196 խաղ էր անառիկ պահել իր դարպասը: