«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքկենին յուրահատուկ կերպով է տոնել «Բոլոնյայի» դարպասը խփած գոլը:
Ամերիկացի ֆուտբոլիստն այն տոնել է Հարի Փոթերի ոճով՝ ձեռքում ցուցադրելով կախարդական փայտիկ:
«Իրականում ես Հարի Փոթերի մեծ երկրպագուն եմ: Ես նույնիսկ դաջվածք ունեմ ձեռքիս»,- Մաքկենիի խոսքն է մեջբերել DAZN-ը: