«Ռոման» փոխարինող է գտել թիմի հարձակվող Էդին Ջեկոյին, որը կարող է հեռանալ թիմից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնում է Leggo-ն:
Ըստ աղբյուրի՝ «Ռոման» ցանկանում է թիմ հրավիրել «Հերտայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկին: Վերջինս նախկինում հանդես է եկել Ա Սերիայում՝ պաշտպանելով «Միլանի» գույները:
Հիշեցնենք, որ Ջեկոյի և թիմի գլխավոր մարզիչ Ֆոնսեկայի միջև ծագած կոնֆլիկտի պատճառով «Ռոման» որոշել է վաճառել բոսնիացու տրանսֆերը: