«Գենտի» հարձակվող Ռոման Յարեմչուկը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հայտնում է Voetbal24-ը:
Ըստ աղբյուրի՝ ուկրաինացի հարձակվողին ցանկանում է ձեռք բերել «Ռոման», որը բելգիական ակումբին 12 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի համար:
«Գայլերը» ցանկանում են տրանսֆերն իրականացնել այս շաբաթ:
25-ամյա Յարեմչուկն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: