«Ռոմայի» ղեկավարությունն առաջարկել է Էդին Ջեկոյի ծառայությունները «Բարսելոնային»: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբը ցանկանում է բաժանվել բոսնիացուց, որը կոնֆլիկտի մեջ է թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ:
Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հետաքրքրված է եղել Ջեկոյին ձեռք բերելու տարբերակով, սակայն ակումբի ղեկավարությունը հրաժարվել է այդ մտքից: Պատճառը՝ ֆինանսական դժվարություններն ու ակումբի առաջիկա նախագահական ընտրությունները: