«Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է հնարավորինս շուտ լուծել Լորենցո Պելլեգրինիի պայմանագրի հետ կապված հարցերը:
Ըստ La Repubblica-ի տեղեկությունների՝ «գայլերի» նախագահ Դեն Ֆրիդկինը 24-ամյա Պելլեգրինիին համարում է առանցքային խաղացող ու թիմի առատար՝ ցանկանալով ակումբի սանին տեսնել թիմի ավագի դերքում:
Մոտ ժամանակներս կողմերը կքննարկեն ֆուտբոլիստի պայմանագրի բարելավումը: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում Պելլեգրինին մասնակցել է 25 խաղի, նրա ակտիվում 5 գոլ ու 4 գոլային փոխանցում է: