ՊՍԺ-ն հետաքրքրված է «Հերտայի» կիսապաշտպան Մատեո Գենդուզիին ձեռք բերելու տարբերակով: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հղում անելով L'Equipe-ին, փարիզցիները կարող են լոնդոնցիներին առաջարկել իրենց կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին՝ Գենդուզիի դիմաց:
Գենդուզին այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 13 խաղի է մասնակցել ու դարձել 2 գոլի հեղինակ: Դրաքսլերը Լիգա 1-ի 11 խաղի է մասնակցել ու խփել 2 գոլ: