«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ սկսել է ֆրանսերեն սովորել: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով «Canal+»-ի լրագրող Ժոֆրուա Գարետյեին:
Հիշեցնենք՝ կատալոնական ակումբի հետ Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Նախորդ ամառ արգենտինացին ցանկանում էր հեռանալ կատալոնական ակումբից, սակայն կողմերը համաձայնության հասնել չկարողացան: