«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որակազրկվե; է Ա Սերիայի 2 խաղով: Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Որակազրկման պատճառը մասնագետի կոնֆլիկտն է «Ուդինեզեի» հետ 19-րդ տուրի հանդիպման (0-0) գլխավոր մրցավար Ֆաբիո Մարեսկայի հետ: Կոնտեն պարտավոր է նաև 20 հազար եվրո տուգանք վճարել:
Այդպիսով, Կոնտեն չի կարող թիմի գործողությունները ղեկավարել տեխնիկական գոտուց «Բենեվենտոյի» և «Ֆիորենտինայի» հետ խաղերում: