Հայտնի է «Բարսելոնայի» նախագահական ընտրությունների նոր օրը: Ի սկզբանե այն պետք է կայանար հունվարի 24-ին, սակայն հետաձգվեց համավարակի պատճառով:
Կատալոնական ակումբի տնօրենների խորհրդի նիստը որոշել է ընտրություններն անցկացնել մարտի 7-ին՝ փոստով քվեարկելու հնարավորությամբ:
Ակումբի նախագահի թեկնածուի կարգավիճակում հաստատվել են Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան: Էմիլի Ռուսսոն ու Աուգուստի Բենեդիտոն ինքնաբացարկ են հայտարարել: