Հայտնի է դարձել «Ինտեր»-«Միլան» խաղում Զլատան Իբրահիմովիչի և Ռոմելու Լուկակուի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը:
Շվեդ ֆուտբոլիստն ասել է բելգիացուն. «Գնա զբաղվիր քո հիմար վուդուով, փոքրիկ ավանակ (Վո՛ւդու (անգլ.՝ Voodoo), ավանդական աֆրիկյան կրոն, որն ունի պետական կարգավիճակ Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում):
Լուկակուն էլ պատասխանել է Իբրահիմովիչին. «Ուզո՞մ ես խոսել մայրիկիս մասին, շան որդի»:
Հնարավոր է, որ վուդուի և մայրիկի մասին դիտողությունները վերաբերվում են «Էվերթոնի» սեփականատեր Ֆարադ Մոշիրիի խոսքերին:
2018 թվականին բիզնեսմենն ասել էր, որ Լուկակուն չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ վուդուի պատճառով:
«Հանդիպման ժամանակ Լուկակուն զանգահարեց մայրիկին: Նա ասած, որ եղել է ուխտագնացության Աֆրիկայում և նշան է ստացել, որ պետք է տեղափոխվել «Չելսի»:
Արդյունքում Լուկակուն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: