«Ռոմայի» կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինիի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Վերոնայի» հետ խաղին հարցականի տակ է: Այս մասին հայտնում է ll Tempo-ն:
Ըստ աղբյուրի՝ Պելեգրինին «Սպեցիայի» հետ խաղին մասնակցել է վնասվածքով, ինչն էլ ավելի է վատացրել նրա վիճակը: Ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք ունի:
Մխիթարյանն ու Պեդրոն նույնպես մարզվել են ընդհանուր խմբից առանձին: Դեռևս պարզ չէ, թե արդյոք նրանք պատրաստ կլինեն կիրակի կայանալիք «Վերոնայի» հետ խաղին: