Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Յուվենտուսն» ընդունել էր ՍՊԱԼ-ին: Խաղն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
«Ծեր սինյորայի» կազմում գոլի հեղինակ դարձան Ալվարո Մորատան (11-մետրանոց), Ջանլուկա Ֆրաբոտտին, Դեյան Կուլուշևսկին և Ֆեդերիկո Կյեզան:
Այսպիսով, Պիռլոյի թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ինտերին»: Կիսաեզրափակչի խաղերը կկայանան փետրվարի 3-ին և 10-ին: