Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»:
Հանդիպման 63-րդ րոպեին հաշիվը բացեց մադրիդցիների կիսապաշտպան Ֆրանսիսկո Գարսիան: «Բարսելոնայի» կազմում 7 րոպե անց Գրիզմանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Մեսսին: Հաղթական գոլն 80-րդ րոպեին խփեց Ֆրենկի դե Յոնգը:
Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: