«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրն ավատոմատ երկարաձգելուն, սակայն կա մի հանգամանք, որը կարող է խանգարել գործարքի կայացմանը:
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, պայմանագրի այդ կետը կակտիվանա, եթե Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հատի 25 խաղի սահմանը (Ա Սերիայում և Իտալիայի գավաթում): Այս պահին նա 24 խաղի է մասնակցել:
Սակայն նշվում է, որ պայմանագրում կա կետ՝ ըստ որի նույնիսկ այդքան խաղերի մասնակցելուց հետո Մխիթարյանը կարողը հրաժարվել պայմանագրի ժամկետն ավտոմատ երկարաձգելուց: