«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նշել է, որ ցանկանում է զրուցել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
«Ես գործող պայմանագիր ունեմ: Ես այստեղ եմ և հաճույք եմ ստանում իմ խաղից: Բոլորը գիտեն, որ իմ պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց: Ես պատրաստվում եմ զրուցել ակումբի հետ այդ հարցով:
Տեսնենք, թե ինչ կստացվի: Ես ուզում եմ միշտ հաղթել: Հիմա իմ նպատակն է տիտղոս նվաճելը»,- Պոգբայօ խոսքն է մեջբերել BT Sport-ը: