«Ռոման» փոխարինող է փնտրում թիմի հարձակվող Էդին Ջեկոյին:
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, հռոմեական ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն:
Ֆրանսիացու՝ լոնդոնյան ակումբից հեռանալու որոշումը կկայացնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: