«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիային: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ըստ աղբյուրի՝ «զինագործները» պատրաստ են ձեռք բերել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
20-ամյա պաշտպանը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է: Կատալոնացիները դեռևս չեն կարողացել համաձայնության հասնել մանչեսթերյան ակումբի հետ:
«Արսենալը» ցանկանում է օգտվել այս վիճակից և պայմանագիր առաջարկել Գարսիային: