TotalFootball.am


28.01.21 17:13

[ՖՈՏՈ] Մեսսին «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղից հետո 20 րոպե մնացել է խաղադաշտում


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղից հետո մնացել է խաղադաշտում:

Խաղից հետո թիմի գրեթե բոլոր ֆուտբոլւստները շտապ ուղևորվել են հանդերձարան: Մնացել են միայն մարզիչ Ռոնալդ Կումանը, պաշտպան Ռոնալդ Արաուխոն ու կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, որոնք հետխաղային մեկնաբանություններ էին տալիս լրագրողներին:

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ Մեսսին մնացել է խաղադաշտում՝ ուշադրություն հատկացնելով բոլբոյներին ու մարզադաշտում աշխատող կարգադրիչներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին խաղադաշտում առնվազն 20 րոպե է անցկացրել և զրուցել է մարզադաշտի աշխատակիցների հետ, ինչպես նաև լուսանկարվել ու ինքնագրեր տվել ցանկացողներին: Դրանից հետո Մեսսին չի գնացել հանդերձարան, այլ բարձրացել է տրիբունա ու դուրս եկել անմիջապես ավտոբուսի մոտ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0