«Ռեալի» ավագ և պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է առողջական խնդիրներ ունենալ: Ինչպես հաղորդում է Marca-ն՝ իսպանացին այսօր չի մարզվել թիմի ընդհանուր խմբում: Նրա մասնակցությունը «Լևանտեի» դեմ խաղին գրեթե բացառված է:
Ծնկի խնդիրների պատճառտով Ռամոսը Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Աթելտիկի» հետ խաղին մասնակցել է ցավազրկողներով: Հունվարի 14-ին կայացած այդ խաղից հետո Ռամոսն այլևս խաղադաշտ դուրս չի եկել:
«Ռեալի» ու «Լևանտեի» միջև խաղը կկայանա հունվարի 30-ին, Երևանի ժամանակով 19:15-ին: