Հանս-Դիտեր Ֆլիկը չի նախատեսում լքել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը մոտ ժամանակներս: Sport1-ի լրագրող Ֆլորիան Պլետտենբերգը գրում է, որ մասնագետը չի մտածում հեռանալու մասին:
Ինչպես հստակեցվում է՝ Ֆլիկի և «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչի միջև հարաբերությունները մնում են պրոֆեսիոնալ հարթության վրա: Այդուհանդերձ, փաստ է նաև այն, որ նրանց կարծիքները տարբեր հարցերում հաճախ չեն համընկնում: Հատկապես թիմի կազմի մակարդակի գնահատականի հարցում:
Նախօրեին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ մարզչի ապագան մյունխենյան ակումբում հարցականի տակ է: